Ծնունդով արցախցի`հայազգի մարզիկը Թաիլանդում կրել է իր հերթական հաղթանակը

Օգոստոսի 27-ին բռնցքամարտի  Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը Թաիլանդում կրել է իր հերթական հաղթանակը:

Ալբերտը թաիլանդական բռնցքամարտով զբաղվում է սկսած 18 տարեկանից:

Ինչպես  նշել է իր հարցազրույցներից մեկում , նա ափսոսում , որ ուշ տարիքում է սկսել զբաղվել բռնցքամարտով ,բայց հավատացնում է , որ ցանկացած գործում կարևորը ցանկությունն է:

Մինչ թաիլանդական բռնցքամարտը նա զբաղվում էր ֆուտբոլով և բասկետբոլով, բայց բռնցքամարտը նրան ավելի հոգեհարազատ է :

<<Սպորտին զուգահեռ այլ զբաղմունքներ չունեմ :Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ սպորտին, ինձ այլևս ոչինչ պետք չէ , հենց այդ պատճառով էլ այսքան կարճ ժամանակում կարողացել եմ լավ արդյունքներ գրանցել>>,-կիսվում է Ալբերտը հարցազրույցներից մեկում:

Ալբերտ Ամիրջանյանը 2017 թվականից հանդես է գալիս հայկական դրոշի ներքո :Նա մինչ այդ ներկայացնում էր Ռուսաստանը:

Մարզիկի նպատակն է .<<Ցանկանում եմ, որպեսզի ինձ ճանաչեն որպես աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը>>:

news.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *