<> Հայաստանում է.

Միլիոնատեր Դեն Բիլզերյանը օգոստոսի 27-ին իր մասնավոր ինքնաթիռով Հայաստան է ժամանել, ստացել ՀՀ անձնագիր և գրանցվել է ՀՀ ԶՈւ-ում։ Նա ժամանել է նաև Արցախ։ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հանդիպել է ինստագրամի աստղի հետ։ Մելիքյանը Facebook-յան իր էջում հրապարակել է այդ հանդիման մասին վկայող լուսանկար.”Կարծես զրույցը ստացվում է”,-գրել է Մելիքյանը։

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին։ Նա համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Ինքն իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել: Դենը Հայաստան է ժամանել ընկերուհու ՝Սուելինի , հոր և եղբոր հետ ։Նրանց ուղեկցել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝Լևոն Քոչարյանը։ Դենը ընկերուհու հետ եղել է Սևանում , համտեսել է հայկական խորոված։ Նրանց ընկերակցել է նաև Սիրուշոն , որի մասին վկայում է նրանց համատեղ լուսանկարը Սուելինիի հետ։ Ըստ տվյալների նա պետք է մեկնի Հայաստանից Օգոստոսի 29-ի գիշերը:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *