300 տարվա հնություն ներկայացնող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել.

1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանվել շուրջ 300 տարվա հնություն ներկայացնող հայկական եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի Բորսա քաղաքի Սեթբաշ թաղամասում:

Bursasehirportali.com առևտրային կայքում վաճառքի է դրվել եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը:Վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը, քանի որ սեփականատերը գտնվում է արտասահմանում:

 

Անշարժ գույքի տեղակալի հավաստմամբ `թաղամասը նախկինում հայաբնակ է եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին այլ նպատակներով է օգտագործվել:

Տեղակալի խոսքով `կադաստրային վարչությունում նշված է , որ եկեղեցին համարվում է սոցիալ-մշակութային տարածք:Այն եռահարկ է , ունի 512 քմ մակերես:

Մինչև 1915 թվականը Բորսայում և այլ շրջաններում գործել է 17 հայկական եկեղեղեցի , որոնք այս կամ այն պատճառներով քանդվել կամ ավերվել են:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *