ԵԱՀԿ դիտարկում Օմարի լեռնանցքում .

 

Օգոստոսի 28-ին , Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համաձայն , ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝Օմարի լեռնանցքում։

Ինչպես հայտնի է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տված ինֆորմացիայի , Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականցրել է ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը ։ Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է Անջեյ Կասպշիկը , նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն և անձնական օգնական Սայմոն Թիլերը։ ԵԱՀԿ խմբին արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության աշխատակիցները։

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *