Ռոբերտ Քոչարյանը պետական ու քաղաքական գործիչ է ,ով լուրջ ասելիք ու անելիք ունի.Շարմազանով

Ռոբերտ Քոչարյանը պետական ու քաղաքական գործիչ է, ով լուրջ ասելիք և անելիք ունի, այս կարծիքին է Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը :

<<Ռոբերտ Քոչարյանը պետական ու քաղաքական գործիչ է , ով շատ մոտ է իրականությանը:Սա իմ կարծիքն է նրա մասին:Նա ունի բոլոր իրավունքները զբաղվելու քաղաքականությամբ ու արդեն զբաղվում է>>,- լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Այն հարցին , թե Հանրապետականը պատրաստ է համագործակցել նրա հետ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.<<Հանրապետականը այս պահին կենտրոնացած է կոնկրետ օրակարգի , գաղափարների շուրջ:Ով այդ պայքարում կօժանդակի Հանրապետականին, մենք պատրաստ կլինենք համագործակցել նրա հետ, այդ թվում Քոչարյանի>>:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով `սահմանադրական կարգը տապալելու համար:

Հուլիսի 27-ին նրան կալանավորել էին:Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ նա ազատ արձակվեց, որից հետո հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *