Թուրք օդաչուների առաջին թռիչքները F-35 կործանիչով.

Թուրք օդաչուները ԱՄՆ-ում ուսումական թռիչքներ են իրականցրել այն երկու F-35-երից մեկով, որը Թուրքիային էր հանձնվել հունիսի 21-ին: Տեղեկությունը տարածել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:Ուսումնական թռիչքները տեղի են ունեցել Արիզոնա նահանգի <<Լյուք>> ավիաբազայում: Նախատեսված էր, որ ԱՄՆ –ն Թուրքիային է մատակարարելու 100 ռազմական ինքնաթիռ, սակայն հարաբերությունների լարվածության պատճառով դադարեցվել է մեծ քանակությամբ ինքնաթիռների մատակարարումը: Վերոնշյալ 2 ինքնաթիռները Թուրքիային են մատակարարվել հունիսի 21- ին, չնայած դրա համար նախատեսված ժամանակը 2019 թվականի նոյեմբերն էր:3-րդ և 4-րդ F-35-երը նույն թվականի նոյեմբերին են մատկարարվելու: Թուրքիայում ինքնաթիռները տեղակայվելու են Մալաթիայում գտնվող ավիաբազայում:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *