Հեծանվային աշխարհում հաջողության հասնելը առավել բարդ է դարձել .Էդգար Ստեփանյան

Հայաստանի ուժեղագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը համարում է ներքին վստահության արդյունք:

<<Իրոք, դժվար պայքար էր ծավալվել Եվրոպայի մինչև 23 տարեկանների այս առաջնությունում:Այս հաջողությանը մոտեցել եմ քայլ առ քայլ:Ներքին վստահություն ունեի , որ կարող եմ լավ հանդես գալ:Այժմ հեծանվային աշխարհում հաջողության հասնելը առավել բարդ է դարձել>>, <<Արմենպրես>>-ի հետ հարցազրույցում  ասաց Ստեփանյանը:

Ստեփանյանը փաստեց , որ հենց ամենասկզբից պայքարում էր մեդալների համար.<<Երբ մնացել էր 80 շրջան , կարողացա բոլորից առաջ անցնել, ինչն էլ օգնեց հետագա հաղթանակիս:Վերջնամասում կարողացա հաղթել երկրորդ տեղում ընթացող մարզիկին>>,-մանրամասնում է Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Էդգար Ստեփանյանը հավատացնում է , որ բոլոր մրցակիցները պրոֆեսիոնալ են , բայց նա ի տարբերություն մնացածների ավելի քիչ փորձ ունի :

<<Ինձ համար հիմա առաջնային է 2019 թվականին կայանալիք եվրոպական խաղերը:Ես ունեմ մասնակցության 90 տոկոսանոց հնարավորություն>>:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *