Ավստրալահայ նկարիչների աշխատանքերի ցուցահանդես Շուշիում .

Օգոստոսի 31-ին , Շուշիի արվեստի կենտրոնում առաջին անգամ կբացվի “Անդրադարձ” խորագրով ցուցահանդես ։Նախաձեռնությունը պատկանում է համազգային հայ կրթական և մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղին։ Ցուցահանդեսին կներկայացվեն ավստրալահայ 20 նկարիչների 60-ից ավելի աշխատանքեր :

Նույն ցուցահանդեսը կազմակերպվել է նաև Երևանում ՝նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին և Երևանի 2800 ամյակին։ Հիշեցնենք, որ Շուշիում ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 4-ը։

news.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *