Էրդողանի ոսկյա արձանը ապամոնտաժել են.

Գերմանական Վիսբադեն քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չորսմետրանոց արձանը: Ինչպես գրում է Deutsche Welle-ը ոստիկանությունը կզբաղվի արձանի ապամոնտաժմամբ:Այն պետք է ավարտվի չորեքշաբթի առավոտյան:

Ինչպես գրում է Deutsche Welle-ը ոստիկանությունը կզբաղվի արձանի ապամոնտաժմամբ:Այն պետք է ավարտվի չորեքշաբթի առավոտյան: Երեքշաբթի երեկոյան արձանի մոտ բախումներ են սկսվել Էրդողանի հակառակորդների և կողմնակիցների միջև:Ըստ ոստիկանների հաղորդած տվյալների ընդհանուր մթնոլորտը լարված էր , ներկաներից ոմանց մոտ էլ ծակող իրեր կային: <<Արվեստը պարտավոր է ցույց տալ , թե ինչ է կատարվում>>,-հայտարարել է Հեսենի թատրոնի ղեկավար Ուվե-Էրիկ Լաուֆենբերգը:Երկրամասային կառավարության ներկայացուցիչ Լյուցիա Պուտրիխը քննադատել և հիշեցրել Թուրքիայում ժողովրդավարության խնդրի մասին, ասելով որ Էրդողանը պատվանդանի արժանի չէ , այն էլ ոսկուց:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *