Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը ժամանել է Արցախ.

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 29-ին ընդունել է Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակության անդամներին, ովքեր Արցախ են ժամանել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից , խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին և վստահություն հայտնել , որ նման այցելությունները թույլ են տալիս մեծացնել Գերմանիայում և Եվրոպայում Արցախի բարեկամների շարքերը, որպեսզի Արցախի մասին տեղեկացված լինեն և ավելի ճիշտ պատկերացում կազմեն արցախցիների ցանկությունների մասին։ Մարտին Զոնեբորնը շնորհակալություն հայտնեց և նշեց , որ իրենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կողմնակիցներ են և պատրաստ են աջակցել Արցախի ժողովրդին։

Հանդիպմանը ներկա են գտնվել ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։ Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորն իր գործընկերների հետ հանդիպել է “Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան” բարեկամական խմբի անդամների հետ։ Բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանը հույս է հայտնել , որ այս նորաստեղծ համագործակցությունը երկուսի համար էլ արդյունավետ կլինի , ինչպես նաև երկարատև։ Հանդիպմանը քննարկվել է նաև Արցախում արտաքին վտանգների պայմաններում ներքին խնդիրների լուծման տարբերակներ, Արցախի քաղաքացիների դերի բարձրացումը և այլ հարցեր:

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *