Թուրք-ամերիկյան ճգնաժամը բերել է կովբոյական ֆիլմերի ցուցադրության դադարեցմանը.

Թուրքական TRT պետական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել է կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրումը։ Պատճառը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող ճգնաժամն է։ Այս ամենը հաստատում է TRT հեռուստաալիքի վերջին երկու շաբաթվա հեռուստածրագիրը։ Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել է կովբոյական ֆիլմերի հետ։ 80-ական թվականներից սկսած TRT հեռուստաալիքը ամերիկյան վեսթեռներ ամեն շաբաթ ցուցադրում էր։Անցած շաբաթ պլանավորած կավբոյական ֆիլմը չի ցուցադրվել , դրա փոխարեն թուրքական ֆիլմ է ցուցադրվել։ Հեռուստածրագրից ընդհանրապես անհետացել է “Վեսթեռն” խորագիրը, որի մասին հաղորդել է Ռիո Նովոստյին։

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *