ԼՂԻՄ գլխավոր ճարտարպետ՝ Հակոբյան Յուրի Միքայելի (1972-1981թթ.)
Հակոբյան Յուրի Միքայելի – ԼՂԻՄ գլխավոր ճարտարպետ և շինարարական աշխատանքների պետ:Մարդ, ով եղել է բազմաթիվ ճարտարապետական նախագծերի և շինարարության հեղինակ:Ծնվել է 1929 թվականին:Ավարտելով Բաքվի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել է ճարտարապետի մասնագիտություն:Նա արժանացել է մի շարք պետական պարգևների:
Նրա ճարտարապետական աշխատանքները Լռռնային Ղարաբաղում՝
«Մենք ենք,մեր սարերը» Տատիկ-Պապիկ հուշարձան կոթողը
Ստեփան Շահումյանի հուշարձանը
Նելսոն Ստեփանյանի անվան մշակույթի և ժամանցի պուրակ
Հուշամալիր՝ նվիրված 1941-1945թթ. տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմին
Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի շենքը,որը վերանորոգվել է 2017թ
«Երեք կռանը» և այլ հրաշալի նախագծերի հեղինակ:
Յուրի Հակոբյանը ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ էր:
2017թ. Մայիսի 17-ին Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրվեց նրա հուշարձանը.
«Այս տանն ապրել է ճարտարապետ Յուրի Հակոբյանը» խորագրով:
Հուշարձանի բացման պատիվը տրվեց Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Յուրի Հակոբյանի որդուն՝ Միքայել Հակոբյանին:Սուրեն Գրիգորյանը նշեց, որ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում կարելի է տեսնել Յուրի Հակոբյանի ճարտարապետական և քանդակագործական աշխատանքները, և Արցախի խորհրդանիշ-հուշարձան համարվող «Մենք ենք,մեր սարերը» գրված ոսկե տառերով ընդմիշտ կմնա Արցախի պատմության էջերում:
«Նրա աշխատանքները դարձան Ստեփանակերտի պատմության և մշակույթի, կյանքի մի մասը:Եվ մենք պետք է պատվի արժանացնենք Յուրի Հակոբյանի պայծառ հիշատակը» -ասաց քաղաքապետը:
«Արցախպրես» -ի թղթակցի հետ զրույցում հուշարձանի հեղինակ Ալբերտ Հարությունյանն ասաց, որ ճարտարապետին լավ ճանաչելով, փորձել է արտացոլել իր բնավորության առանձնահատկությունները, համախմբելով նկարչի անհատական հատկանիշները:
Միջոցառմանը ներկա էին արվեստասերներ, Յուրի Հակոբյանի հարազատները,ընկերները, հարևանները և բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Յուրի Հակոբյանը ամուսնացած էր,ուներ երկու որդի:
news.tut.am
Комментарии: