Արցախցիները պայքարում է բանկային եւ ֆինանսական համակարգի դեմ

Հարգելի արցախցիներ,Ձեր ուշադրության ենք ներկայացնում շուրջ երկու ամիս  ընթացող նախաձեռնող խմբի՝ Աթաջանյան Արսեն,Պետրոսյան Տիգրան, Եղիազարյան Արթուր,Հովսեփյան Արթուր,Պետրոսյան Վլադիմիր,

Կարաբեկյան Դավիթ,Դոլուխանյան Արսեն,Անանյան Ռաֆայելի կողմից կազմակերպված հանդիպումը պետնախարար Գ.Մարտիրոսյանի, ֆինանսների նախարար Ա.Հարությունյանի,ներդրումային հիմնադրամի տնօրեն  Ա. Միրզոյանի և գյուղատնտեսության հիմնադրամի տնօրեն Տ.Ծատուրյանի հետ՝մի շարք խնդիրների քնարկման և լուծման նպատակով:

Նրանք անհանգստացած են Արցախի քաղաքացիների  ներկայիս ծանր  սոցիալական վիճակով, քանի որ պարտքի ստրկությունը և բնակչության անվճարունակությունը սպառնում են տնտեսության փլուզմանը և կարող են հանգեցնել  անդառնալի սոցիալական հետևանքների:

Երեկ՝սեպտեմբերի 5-ին ժամը 15:00-ին տեղի ունեցավ հանդիպում

նախաձեռնող խմբի և պետնախարար Գ.Մարտիրոսյանի, ֆինանսների նախարար Ա.Հարությունյանի,ներդրումային հիմնադրամի տնօրեն  Ա. Միրզոյանի և գյուղատնտեսության հիմնադրամի տնօրեն Տ.Ծատուրյանի հետ՝քնարկելու բնակչության խնդիրները, ողջամիտ լուծումներ գտնելու նպատակով:Արցախի բնակչության զգալի մասը  պարտքերի վճարման անկարողությամբ, և նույնիսկ հաջողակ գործարարները  ստիպված են լինում  դադարեցնել իրենց բիզնեսը ,վաճառել իրենց ունեցվածքը (կամ կորցնել իրենց ունեցվածքր), դրա համար ստպիված են լինում թողնել  հայրենիքը,որի համար 2 տարի առաջ  Ապրիլյան պարերազմում  պատրաստ են եղել զոհաբերել իրենց կյանքը:

Ահա այն 10 մտահոգող հարցերը,որոնց մասին բարձրաձայնվեց ելույթի ժամանակ և վերջում գրավոր տեսքով փոխանցվեց պետնախարարին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախաձեռնող խումբը շնորհակալություն հայտնեց պետնախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին լսելու և  կուտակված խնդիրների լուծմանը միջոցներ ձեռնարկելու համար:

Հուսով ենք,որ իշխանությունը  կաջակցի ,քանի որ նրանք այսպիսի հուսահատ ծայրահեղ իրավիճակում  Արցախի ժողովուրդի մի մասն են կազմում: ՛՛Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից,եթե ժողովուրդը դեմ կկանգնի բանկային և ֆինանսական ոլորտին,դա իր հերթին անվտանգության և ապակայունացման վտանգ է ներկայացնում: Հետևաբար մենք ակնկալում ենք աջակցել և բարելավել պայմանները ,համաներել խնդրահարույց վարկերը և վարկավորման ոլորտում կատարել փոփոխություններ:Վատագույն դեպքում շատ ընտանիքներ կմնան անօթևան և դա սպառնում է մեր քաղաքացիների զանգվածային արտագաղթին՛՛- News.TuT.am -ին տված հարցազրույցում  ասել նախաձեռնող խմբի ակտիվ մասնակիցներից մեկը Ա.Հովսեփյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *