Խաչմաչ. այտեղից արտագաղթողներ գրեթե չկան

 

Խաչմաչը Ասկերանի շրջանի հնագույն բնակավայրերից է: Գյուղի անունը ամենատարբեր ձևերով է մեկնաբանվում, որոնցից մեկի համաձայն գյուղը Խաչմաչ է կոչվել տարածքում բազմաթիվ խաչքարերի և եկեղեցական կառույցների առկայության շնորհիվ։ Իսկ մի այլ տեսակետի համաձայն` չորս եղբայրներ են եղել, որոնցից յուրաքանչյուրի անունով Արցախում գյուղեր կան, և եղբայրներից Խաչիի անունով էլ գյուղը կոչվել է Խաչմաչ։ Գյուղի տարածքում գտնվող խաչքարերն ու եկեղեցիները Խաչմաչի հին պատմության վկայությունն են։

 

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 1651թ., իսկ 2007թ. վերանորոգվել է բարերար Սեյրան Կարապետյանի հովանավորությամբ։ Այն գործող եկեղեցի է, և ամեն կիրակի եկեղեցու քահանա Տեր Առաքելի գլխավորությամբ  սուրբ պատարագ է մատուցվում։ Իդեպ, ամուսնացող զույգերը իրենց կապը ամրապնդում են գյուղի եկեղեցում։

Համայնքի ղեկավար Ռաֆայել Գրիգորյանի խոսքով բնակչության թիվը հասնում  է 240-ի, ընդ որում, աշխատողների հիմնական մասը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, մի մասը ընդգրկված է դպրոցի և մշակութային կենտրոնի աշխատանքներում, իսկ մյուս մասն էլ աշխատում է գյուղից դուրս: Գյուղը ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված մշտական ջրով: Գյուղից արտագաղթողներ գրեթե չկան: Ինչպես նշում է համայնքի ղեկավարը, գյուղի հիմնական խնդիրներից մեկը մանկապարտեզի բացակայությունն է:

2005 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ գյուղում կառուցվել է մշակութային կենտրոն, որտեղ տեղակայված են համայնքի կենտրոնը, մշակույթի տունը, բուժկետը, գրադարանը:

Գյուղի դպրոցը կրում է Արցախյան ազատամարտի հերոս Շ.Սարգսյանի անունը։ «Այն կառուցվել է 1903թ.: Նախկինում ութամյա է եղել, իսկ 1992թ. դարձել է միջնակարգ։ Դպրոցում սովորում է 35 աշակերտ: Մասնագետների պակաս գյուղում չկա»,- տեղեկացնում է դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը: Իդեպ, անցած տարի երեխաների համար կառուցվել է խաղահրապարակ նրանց  ժամանցը ավելի հետաքրքիր և ուրախ դարձնելու նպատակով։

«Գյուղի համար մեծ նշանակություն ունի «Խաչմաչ» հիմնադրամը, որը տեղծվել է 2009թ. մեր հայրենակիցների միջոցներով»,- նշում է հիմնադրամի տնօրեն Սերոբ Մնացականյանը և շարունակում, որ հինադրամի շնորհիվ սալահատակվել են գյուղամիջյան ճանապարհները (498, 5 քառ.մ), բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհների եզրերը, գյուղից մինչև հյուսիս-հարավ տանող ճանապարհը, միանավագ օգնություն է տրամադրում դպրոցին, գյուղի անապահով, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին, նաև օգնություն է տրամադրում երիտասարդ ընտանիքների բուժման համար, այն նաև նպաստում է ծնելիության աճին: Հիմնադրամը ունի հոգաբարձուների խորհուրդ:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *