«Դրախտի դարպասը» ֆիլմի արցախյան նկարահանումներն ավարտված են, առջևում եվրոպական նկարահանումներն են:

«Դրախտի դարպասը» ֆիլմի արցախյան նկարահանումներն ավարտված են:

«Շնորհակալ եմ իմ թիմին և բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին և շարունակում են կողքիս լինել ֆիլմի ստեղծման ճանապարհին: Ես և իմ թիմը մեծ դժվարությունների,փորձությունների միջով անցնելով, ի վերջո հաղթահարեցինք բոլոր խոչընդոտները և աներևակայելի զորությամբ կարողացանք ունենալ այն, ինչ ունենք այսօր»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

«Նաև մեծ ոգևորությամբ ուզում եմ ասել, որ ֆիլմում նկարահանվել են միջազգային հայտնիություն վայելող դերասաններ գերմանացի Ռիխարդ Զամելը, Ֆրանսիայից Տատյանա Սպիվակովան և հայ սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը»,- ասել է ռեժիսորը:

Իդեպ` «Դրախտի դարպասը» ֆիլմն արդեն Ջիվան Ավետիսյանի 3-րդ համագործակցությունն է Սոս Ջանիբեկյանի հետ։

«Հրաշալի մարդ, աներևակայելի ու բացարձակ տաղանդավոր դերասան, ով ռեժիսորին միշտ ուժ է տալիս, ում միջոցով ռեժիսորը կարող է տեսնել լույսը՝ խավարի մեջ, ով ռեժիսորի հետ պատրաստ է ապրել նույնիսկ հարյուր տարվա մենությունը, անցնել մացառների, ծանծաղուտների և կրակների միջով ու միշտ հաղթանակած դուրս գալ՝ հետևում թողնելով բոլոր դժվարությունները և թույլ չտալով ռեժիսորին մենակ զգալ»,- վստահեցնում է Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմի հետարտադրությունն ու եվրոպական նկարահանումները առջևում են:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *