Աղբահանման կամավոր աշխատանքներ Հունոտի կիրճում

Սեպտեմբերի 9-ին Հունոտի կիրճում մի քանի քաղաքացիներ կամավոր սկզբունքներով իրականացրել են աղբահանման աշխատանքներ: Որի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազատ Ադամյանը:

«Հիմա որպեսզի այս ամենը լինի շարունակական, մեզ անհրաժեշտ են կամավորներ, քանի որ ինչքան շատ լինենք, այդքան ավելի հեշտ կլինի կազմակերպել աշխատանքը»,- վստահեցնում է նա : Որպեսզի այս ամենը շարունակական բնույթ կրի Ազատը նշում է.«Առաջարկում եմ ընկերներիս մեջ բոլոր ակտիվ անձանց, ովքեր ունեն հնարավորություն հավաքել մի փոքր խումբ, և իրենց իսկ ընտրած տարածաշրջանում կատարել մաքրություն ու օրինակ ծառայել մնացածներին, որից հետո տեղադրել հավաքված աղբի քանակը այս գրառումի Comment-ներում, որպեսզի վերջում իմանանք թե քանի պարկով եղանք օգտակար մեր բնությանը»։

Այդ աշխատանքներին հետաքրքրություն հաղորդելու, ինչպես նաև երիտասարդներին մոտիվացնելու համար Ազատ Ադամյանը նշում է. « «Kiki», «Do you love me» երգի տակ մեքենայի մոտ պարելու փոխարեն, հավաքենք մեր երկրի աղբը, ինչու ոչ եթե հենց այդ նույն երգի տակ»:

Ողջունելի են նման քայլերը: Փորձենք հնարավորինս զերծ մնալ շրջակա միջավայրում աղբ թափելուց:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *