«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը կանցկացվի իսրայելական Թել Ավիվում

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ն իսրայելական Թել Ավիվում, այդ մասին հայտնի է դարձել մրցույթի կազմակերպիչների տարածած հայտարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Իսրայելի հանրային հեռարձակման «Կան» կորպորացիային խնդրել էին ներկայացնել մրցույթի անցկացման համար առնվազն 2 թեկնածու քաղաք։ Հայտնի է, որ դիտարկվել են նաև Երուսաղեմի ու Էյլաթի թեկնածությունները, սակայն Երուսաղեմում մրցույթը անցկացնելը հակասական տրամադրություններ էր առաջացրել, ուստի վերջնական ընտրությունը, ի վերջո, կանգ է առել Թել Ավիվի վրա։

Երգի մրցույթի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդն վստահություն է հայտնել, որ Թել Ավիվը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները «Եվրատեսիլ»-ի հրաշալի անցկացման համար։

Հիշեցնենք, «Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել իսրայելցի Նետտա Բարզիլայը:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *