Հրդեհ Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկում. տուժածներ չկան

Սեպտեմբերի 13-ին, ժամը 06:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Օստրովսկու փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:13-ին:

Այրվել են տան տանիքում գտնվող խորդանոցը՝ ամբողջությամբ (40 քմ), ննջասենյակը՝ ամբողջությամբ (գույքով, 20 քմ), բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (20 քմ), խոհանոցի փայտե առաստաղը (20 քմ) և միջանցքից 10 քմ հատված:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *