Հակահայկական ձևակերպումները դուրս են մնացել ԵԽԽՎ նոր բանաձեւի նախագծից

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հակահայկական ձևակերպումները դուրս են մնացել ԵԽԽՎ նոր բանաձեւի նախագծից:

«Թերեւս, եթե չլիներ Ադրբեջանի նախագահի երեկվա ռազմահայրենասիրական ու պաթոսախեղդ հիստերիան, չէի անդրադառնա այս հարցին, քանի որ չեմ սիրում վաղօրոք փակագծեր բացել։ Հիստերիայի պատճառներից մեկն էլ այն էր, որ երկու օր առաջ հերթական անգամ Ադրբեջանի համար այնքան բաղձալի ձեւակերպումը առ այն, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է», տեղ չգտավ հերթակա զեկույցի նախագծում»- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը:

                       

Նա նշել է, որ իր՝ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում սա վեցերորդ անգամն է, երբ բանաձեւերում տեղ չեն գտնում կամ դուրս են բերվում ադրբեջանական լոբինգի հետեւանքով այս կամ այն զեկույցում տեղ գտած անցանկալի ձեւակերպումները։

«Նույն աշխատանքը կշարունակվի այսուհետ եւս: Ալիեւը կարիք ունի հասկանալու, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանին գովերգելը, իսկ հետո փնովելը իրեն չեն հանձնի Արցախը, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական հակասությունների վրա հույս դնելով, նա կարող է երբեւէ հասնել մեր պաշտպանության թուլացմանը։ Երբ հարցը վերաբերում է մեր գոյությանն ու ինքնությանը չկա ոչ մի հակասություն երկրի ներսում եւ փոխզիջում Ադրբեջանի համար»,- տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՌուսԱրմինֆոն» տեղեկացրել էր, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանին վերաբերող կոռուպցիոն սկանդալներում կասկածվող կազմակերպության անդամների նկատմամբ:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *