“Киношок” կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Նարինե Գրիգորյանը

 

Անահիտ Աբադու «Եվա» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած Նարինե Գրիգորյանը հաղթեց  «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Հայ-իրանական համատեղ արտադրության այս հուզիչ ֆիլմի իրադարձությունները զարգանում են Արցախի գյուղերից մեկում: Գյուղի բնակիչները պայքարում են իրենց մի կտոր հացի համար, անցնում են շատ  փորձությունների միջով, սակայն չեն դադարում հավատալ վաղվա օրվան:

Ֆիլմը Հայաստանի և Արցախի բնակչության հավաքական կերպարն է, այն մեր սովորույթների, ավանդույթների, համընդհանուր արժեքների մասին է:Նարինե Գրիգորյանը մարմնավորել է երիտասարդ բժշկուհու կերպարը:

Այս տարի՝  “Киношок” կինոյի բաց փառատոնը մեկնարկեց սեպտեմբերի 2-ին և ավարտվեց սեպտեմբերի 9-ին, որին մասնակցում են Մերձբալթյան և ԱՊՀ երկրները: Ամփոփելով արդյունքները` նշենք, որ գլխավոր «Ոսկե որթատունկ» մրցանակը շնորհվեց Տալայբեկ Կուլմենդեևի «Մունաբիա/Мунабия» ֆիլմին:

 

Նշենք, որ կինոփառատոնն անց է կացվում 1992 թվականից: Յուրաքանչյուր տարի Անապայում այն միավորում է ռեժիսորների, դերասանների, դերասանուհիների, կինոքննադատների, բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ առնչվում են կինոյին: Փառատոնի հիմնադիրներն են դերասանուհի Իրինա Շևչուկը, գրող Վիկտոր Մերեժկոն և լրագրող Սերգեյ Նովոժիլովը:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *