«Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են»-Զ.Մնացականյան

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը վերաբերում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղին», – արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Այս մասին հաղորդել է «Sputnik-Արմենիա»-ն:

«Վերջնական որոշումն ու որոշիչ ձայնն այս հարցում պատկանում է Արցախին: Եվ առանց խորհրդակցելու, առանց միասին աշխատելու մենք չենք կարող որևէ լուրջ առաջընթաց գրանցել»,- ասել է նա` նշելով, որ դա է իր արցախյան այցի առաջնային նպատակը:

«Բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են։ Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց նպատակներով, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, կերտում են իրենց ապագան, իրենց կյանքը»,- ասել է Մնացականյանը:

Պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարի հետ հնարավոր հանդիպման մասին լրագրողի հարցին, նախարարը պատասխանել է. «Այո՛, սա շարունակական գործընթաց է, այն լինելու է, այդ ամենը կարվի համաձայնեցված ձևով և բնականաբար հասանելի կլինի բոլորին»:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *