Սկսվել են «Դրախտի դարպասը» ֆիլմի Եվրոպական նկարահանումների նախապատրաստական աշխատանքները

«Դրախտի դարպասը»/ Gate to Heaven ֆիլմի Եվրոպական նկարահանումների նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի բեմադրող օպերատոր լիտվացի Ռիտիս Կուկուլիսը, պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և Էրիկա Ֆուրմանը Լիտվայում (Վիլնյուս) քննարկում են առաջիկա աշխատանքները:

Ռեժիսորը նշում է, որ հայ-լիտվական-գերմանական համագործակցության հիմք հանդիսացավ «Դրախտի դարպասը» ֆիլմը։ Եվ անչափ ուրախալի ու ոգևորող է, որ այդ հիմքը եղավ Արցախը, Արցախի ժողովուրդն ու պատմությունը։

«Լիտվական կողմից՝ Կեստուտիս Դրազդաուսկասի հետ սա իմ արդեն երրորդ համագործակցությունն է՝ «Թևանիկ» և «Վերջին բնակիչը» ֆիլմերից հետո։ Իսկ գերմանական կողմից՝ Մարկո Գիլլեսի հետ՝ առաջինը, բայց վստահ եմ՝ ոչ վերջինը։ Ուրախ եմ, որ այս հզոր համարտադրողների հետ կարող ենք ստեղծել նույնքան հզոր ֆիլմ՝ Արցախի մասին և այն տարածել աշխարհում», ասում է Ջ. Ավետիսյանը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *