Հանդիպել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարները

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի իր գործընկեր Մասիս Մայիլյանի հետ։

 

 

Արցախի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները գոհունակությամբ են նշել երկու գերատեսչությունների միջև հաճախակի դարձած հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը, քանի որ մեծ նշանակություն ունեն երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացման ու արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ համակարգված քաղաքականության իրականացման համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները։

Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։ Կողմերը կարևորել են բանակցային դինամիկայի պահպանումը և ընդգծել Ադրբեջանին զսպելու քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ ուղղված խաղաղ գործընթացի անշրջելիության և տարածաշրջանային անվտանգության ապահովմանը։

Նաև կարծիքներ են փոխանակել բանակցություններին Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության վերականգնման հեռանկարների, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի շուրջ:

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

 

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *