Հենրիկ ԱնդրեյիՊողոսյան 1931-2000

Հենրիկ ԱնդրեյիՊողոսյան – խորհրդային պետական, քաղաքական գործիչ: Արցախի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից: Համարվում է ԼՂԻՄ մարզկոմի վերջին քարտուղարը : ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991 թթ.):

Հենրիկ Պողոսյանը ծնվել է 1931 թվականին Ստեփանակերտում: 1955 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական մեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի ինստիտուտը: 1955-1971 թվականներին ԼՂԻՄ-ում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, 1971-1974 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ՝ ագրոարդյունաբերության կոմիտեի նախագահ: 1988 թվականի փետրվարին ընտրվել է կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար, 1989 թվականից՝ ԼՂ Ազգային խորհրդի անդամ: ԽՍՀՄ ԳԽ նախագահության ԼՂ-ին նվիրված 1988 թվականի հուլիսի 18-ի նիստում հիմնավորել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում ԼՂԻՄ-ի մնալու անհնարինությունը. իր ղեկավարման ընթացքում քայլեր է ձեռնարկել խնդրի խաղաղ կարգավորման համար:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *