Քարոզչական հակամարտությունը բավականին սառեցված վիճակում է գտնվում- Ս.Մարտիրոսյան

Սեպտեմբերի 19-ին Արցախի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

 

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին Ս.Մարտիրոսյանը ասում է, որ հայկական դաշտի տեղեկատվական  քարոզչությունը շատ թույլ է, որովհետև հայաստանյան հասարակությունը ամբողջությամբ ուղղված է դեպի ներքաղաքական խնդիրներին, փաստացի հակաքարոզչություն ադրբեջանական ուղղությամբ չկա:

«Մեր կողմից հայ-ադրբեջանական քարոզչական հակամարտությունը բավականին սառեցված վիճակում է գտնվում»:

Տեղեկատվական անվտանգության դաշտի խնդիրներից խոսելով` մեդիափորձագետը նշում է, որ առաջնահերթ պետք է վերանայվի 2009թ. ընդունված Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Նաև լուրջ խնդիրներ են առաջացնում ֆեյք օգտատերերը, որոնք նոր չեն հայտնվել համացանցում:

«Որպեսզի տեղեկատվական դաշտը ավելի արագ տեմպերով զարգանա և անվտանգ լինի, անհրաժեշտ է կրթական համակարգում փոփոխություներ կատարել, ինչպես նաև լրագրողների ուսուցումը պետք է փոխվի»,- նշում է Ս.Մարտիրոսյանը:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *