Հայկական զինված ուժերը ավերել-ոչնչացրել են ադրբեջանական դիրքը

Banak.info-ն հաղորդել է, որ վերջին օրերի լարված իրավիճակում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Խաչատուրովը, բավականին սկզբունքային դիրքորոշում է որդեգրել․ ցանկացած կրակոցի և կորուստների, հայկական կողմը պատասխանում է մի քանի անգամ հուժկու և ասիմետրիկ կրակով։

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ ՀՀ ԶՈւ-երը կրել էին մեկ կորուստ՝ մահացել էր պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը, ինչին ի պատասխան, հայկական զինված ուժերը հուժկու կրակով ավերել-ոչնչացրել են ադրբեջանական այդ դիրքն ու կրակակետերը, որտեղից արձակվել էր մահացու կրակը, այսպիսով առնելով զոհված մարտական ընկերոջ վրեժը։

Ադրբեջանական կողմի կրած մարդկային և նյութական կորուստները դեռևս ճշտվում են։

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *