Հենրիխ Բարխուդարյան «Գենա Բարխուդարով» 1934-1989

Հենրիխ Բարխուդարյանի կիթառի հուշարձանը երկար տարիներ տեղակայված է Ստեփանակերտի քաղաքային այգում իր մտերիմ ընկերոջ` Ռոման Երիցյանի ջանքերի շնորհիվ:

«Հենրիխի մահից հետո ես խոստացել էի, ի հիշատակ նրան ինչ-որ բան անել», – ասում է նա: – Մենք` ընկերներով, բնիկ Ստեփանակերտցիներով, կառուցել ենք հուշարձանը»:

Իհարկե, քարե երաժշտական գործիքը չի կարող փոխանցել զգացմունքների,  թռիչքների, անկումների, ստեղծագործական ջանքերի այն ամբողջական հմայքը, որն իր կյանքի ընթացքում վերապրել է արցախցիների մի քանի սերունդների համար լեգենդ դարձած երաժիշտը: Բազմաթիվ տաղանդավոր, ստեղծագործ մարդկանց նման, Հենրիխի կյանքը նույնպես հեշտ չէր:

«Ես նրան այցելել եմ Ժիտոմիրում», – շարունակում է Ռոման Երիցյանը: «Երբ մենակ էինք մնում, նա վերցնում էր կիթառը եւ նվագելուց առաջ լացում էր.«Ի՞նչ եմ անում այստեղ: Ինչու՞ եմ այստեղ: Եվ սկսում էր երգել Ստեփանակերտի մասին իր ստեղծագործություններից: Նա կրկնում էր. «Որտե՞ղ է Ստեփանակերտը, ու՞ր եմ ես»:

Տարօրինակ պատահականությամբ Հենրիխը հայտնվեց Ուկրաինայում (Ժիտոմիր): Այստեղ երկրորդ անգամ ամուսնացավ ազգությամբ հրեա Ֆաինայի հետ: Մեծ նվագախումբ ստեղծեց, որը կարճ ժամանակում մեծ համբավ ունեցավ եւ երկրպագուների մեծ բանակ հավաքեց:

Նրան Ժիտոմիրում իսկապես սիրում եւ հարգում էին, նա միշտ գտնվում էր ուշադրության կենտրոնում: Էլ ինչ էր անհրաժեշտ երջանկության համար:

Բայց մի օր սիրտը չդիմացավ տառապանքին ու վրդովմունքին, եւ գնաց մի այլ աշխարհ`դեռևս գաղափարներով ու մտքերով լցված:

Հենրիխը ուկրաինացիների համար հարազատ էր դարձել, բայց Ուկրաինան նրա համար հայրենիք չդարձավ: Նա անչափ հավատարիմ էր մնացել Ստեփանակերտին, հետեւում էր իր հայրենիքում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին, սգում էր, անհանգստնում էր, որ ինչ-որ բան իր ձևով չէր կատարվում: Ժիտոմիրում նրա հիշատակը վառ պահելու համար հուշարձան են կանգնեցրել, գնահատելով այն, ինչ արել է ջազային երաժշտության քարոզչության մեջ:

Այսպիսով, Հենրիխ Բարխուդարյանը ծնվել է 1934 թ. հունվարի 1-ին Ստեփանակերտում, այսպես ասած երաժշտական ընտանիքում: Հայրը` Սուրենը, լինելով հրաշալի փականագործ` նվագում էր Նիկոլայ Զասեեւի նվագախմբում,ով Լեռնային Ղարաբաղում երաժշտական դպրոցի հիմնադիրներից է, նա ստեղծել է պարզ երաժշտական գործիքներ: Եղբայրը` Վովան, կրկնակի կոնտրաբասիստ էր,իսկ հորեղբայր Կիմ Բարխուդարյանը ժամանակին հայտնի թմբկահար էր:  Երբ բոլորը միասին ինչ-որ բան էին նվագում, հենրիխի մայրը նույնպես ինչ-որ երաժշտական գործիքի վրա էր նվագում:

Հենրիխը երաժշտության մեջ առաջին քայլերը կատարել է Պիոներների տանը: Ավարտել է միջնակարգ դպրոցը, երաժշտական դպրոցը, Երեւանի կոնսերվատորիան:

Երիտասարդ Հենրիխը հաղթել է Օրբելյանի նվագախմբի մրցույթում` զբաղեցնելով երկրորդ տեղը: Բայց աշխատել նրան չհաջողվեց դժբախտ պատահարի պատճառով: Բացի դրանից ճակատագրի բերումով միշտ յուրահատուկ մարդկանց հետ էր հանդիպում, ովքեր մեծ դեր ունեցան ոչ միայն երաժիշտ դառնալու առումով, այլև` անհատականության:

Ստեփանակերտում փոփ երաժշտության զարգացմանը խթանել է  Ֆելիքս Չարնին, ով  Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Լեհաստանից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ, այստեղ էլ ամուսնացել է: Չարնին, ով միանգամից մի քանի գործիքներով հիանալի նվագում էր, իր հետ բերել էր ամերիկյան ջազային եւ էստրադային ստեղծագործություններ:

«Այս երգերը կատարվում էին շաբաթ եւ կիրակի օրերին», – ասում է Ռոման Երիցյանը: – Մենք անհամբեր սպասում էինք շաբաթ օրվան, որ վայելեինք Հենրիխ Բարխուդարյանի, Հենրիխ Բերբերյանի, Կիմ Բարխուդարյանի, Ֆելիքս Չարնիի, Վովա Ասծատրյանի եւ ուրիշների ներկայացումները: Դրանք մեր կյանքի ամենաերջանիկ օրերն էին.մենք, սիրահարների նման, սպասում էինք այդ համերգներին: Բոլոր սերունդների մարդիկ գնում էին նրանց համերգներին»:

ԼՂԻՄ մշակույթի բաժնի վարիչ Ժան Անդրյանի ջանքերի շնորհիվ նվագախումբը 1968թ. պետական կարգավիճակ ստացավ `կոչվելով «Ղարաբաղ» պետական ջազ նվագախումբ:

Այն Խորհրդային Միության հինգ պետական ​​նվագախմբերից մեկն էր;Ադրբեջանի պետական ​​էստրադային նվագախմբին զուգահեռ, Ստեփանակերտը ևս ուներ իր պետական ​​նվագախումբը: Եւ երբ 80-ականների սկզբին, այն կոչվեց «Արցախ», սարսափելի արձագանքի արժանացավ: Ոմանք համարեցին, որ պետք է «թաքցնել» նվագախմբի ղեկավարին:

Կրկին առաջ նայելով  կասեմ, որ նվագախումբը լուծարվել է այն պատճառով, որ 1972թ. Օգոստոսին Մոսկվայում մեծ տոների նախօրեին, որը ամբողջ աշխարհով մեկ փոքրիկ Ղարաբաղի ջազ նվագախմբին համաշխարհային փառքի կարժանացներ  Հենրխ Բարխուդարյանին ձերբակալեցին «խուլիգանության» համար:

Դա չխանգարեց, որ նվագախումբը համալրվեր նորանոր կատարումներով, այդ թվում, հայրենասիրական երգեր `«Մռակած», «Սարեր», եւ այլն: Հենրիխը ինքն է ոգեւորությամբ երգեր գրել, նվագել կիթառով և փողով:

«Նա նվագախմբի համար ստեղծել է ժողովրդական երգեր, կիթառ էր նվագում, կատարում էր դասականների ստեղծագործությունները»,- ասում է Բարխուդարյանի գործընկեր Վալերի Գասպարյանը: – Հենրիխը եղել է Լեռնային Ղարաբաղի կիթառի դպրոցի հիմնադիրը, դպրոցում երաժշտություն էր  դասավանդում: Նա հիանալի ուսուցիչ էր, երբեք չի բարձրացրել ձայնը:Միայն անհրաժեշտության դեպքում էր պնդում իր սեփական դիրքորոշումը»:

Ընկերները բնութագրում են նրան որպես ուրախ, բարի, պարզ, համեստ, աներեւակայելի աշխատասեր եւ նպատակասլաց երիտասարդի: Եվ պատահական չէր, որ Հենրիխ Բարխուդարյանի ղեկավարած նվագախումբը մեծ ճանաչում ունեցավ Արցախի սահմաններից դուրս:

Հաղթել է տարբեր երկրների` Բալթյան երկրների, Բելառուսի, Ուկրաինայի, Հյուսիսային Կովկասի, Սիբիրի, Հեռավոր Արեւելքի, Կենտրոնական Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի համերգային մրցույթներում:

Սուխումի շրջագայության ժամանակ մարշալ Համազասպ Բաբաջանյանը գտնվում էր այդտեղ: Նա Հենրիխին մեքենայով ուղեկցեց եւ նրան ընթրիքի հրավիրեց: Այնուհետեւ ինքը անձամբ եկավ համերգին, երկար ժամանակ գովաբանեց, եւ պնդեց, որ «նրանք չեն պատկերացնում, թե ինչ մեծ գործ են անում»:

50 -ականների  վերջին և վաղ 60 – ականների  սկզբին Հենրիխը նվագախմբում ընդգրկել է քաղաքի լավագույն երաժիշտներին`Արթուր Թովմասյանին, Կիմ Բարխուդարյանին, Գերասիմ Խաչատրյանին, Գենադի Ասծատրյանին, Վլադիմիր Բարխուդարյանին, Կառլեն Հովսեփյանին, Գրիգորի Սարգսյանին, Սուրեն Ջաբյանին: Հետագայում կոլեկտիվը համալրվեց ռուսական քաղաքներից հրավիրված երաժիշտներով: Հենրիխը նվագախմբի շարժիչ ուժն էր ու հոգին:

Հենրիխի` մեծահոգի լինելու մասին է վկայում քաղաքում` գետի մոտ տեղի ունեցած միջադեպը: Նկատելով, որ ահեղ հոսքը տղային վերցրեց մյուս ափից, Հենրիխն, առանց վարանելու, հագուստով ջրի մեջ ընկավ: Երբ նա երեխային հանեց, նկատեց մի սուզվող շան եւ նետվեց ջուրը դրա հետևից: Իրոք, նրա երակներում արյուն էր հոսում, եւ ոչ թե ջուր:

Միեւնույն ժամանակ, ներքին խնդիրները խաթարեցին ընտանեկան կապերը: Հենրիխի ընտանիքը, ըստ ընկերների, վատ չէր, բայց սեփական տուն չեն ունեցել, ստիպված էին բնակարան վարձել, եւ մի վայրից տեղափոխվում էին մյուսը: Աստիճանաբար փոխադարձ թյուրըմբռնումն աճեց, բաժանվեցին: Ինչպես ասում են ղարաբաղցիները, կյանքի կծիկը սկսեց քանդվել:

Այսօր Հենրիխի որդին`Գոռը եւ ավագ դուստրը` Սուսաննան, ապրում են Կանադայի Տորոնտո քաղաքում, ամենափոքր դուստրը`Աննան` Երեւանում: Հենրիխի մնացորդները նույնպես հանգչում են հայրենիքից դուրս, եւ դա հանգիստ չի տալիս իր հավատարիմ ընկեր Ռոման Երիցյանին:

«Նման անձը չպետք է օտար երկրում մնա: Ես դեռ մտածում եմ հայրենիք տեղափոխելու մասին, որովհետեւ այստեղ են հայրը, մայրը, հարազատները եւ ընկերները », – ասել է նա:

Մայրաքաղաքի զբոսայգում հայտնի կիթառ-հուշարձանի մոտ տեղակայվել է երաժիշտի կիսանդրին, կրկին  իր ընկերների ջանքերի շնորհիվ: Հուշարձանի հեղինակն է հայտնի քանդակագործ Ալբերտ Սարգսյանը, ճարտարապետական ​​լուծումը պատկանում է Ռոման Երիցյանին

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *