Ցորենի և ալյուրի տարանցման արգելքը Վրաստանի տարածքում հետաձգվել է

Վրաստանի տարածքում բեռնատարներով  ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:

 

«Քիչ առաջ գրել էի, որ Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև տարեվերջ: Քիչ առաջ նոր զարգացում եղավ՝ արգելքը հետաձգվեց մեկ տարով»,- գրել է Նահապետյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել սեպտեմբերի 15-ից արգելել երկրի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխումը: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի՝ Հայաստան կատարած այցից հետո հայտարարվեց,  որ որոշումը հետաձգվում է մինչև հոկտեմբեր, իսկ սեպտեմբերի 20-ի առավոտյան տեղեկություն եղավ, որ որոշումը հետաձգվել է մինչև տարեվերջ:

Վրաստանի տարածքում բեռնատարներով հացահատիկի տեղափոխման արգելքը կարող է նպաստել ՀՀ-ում հացի գների թանկացմանը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *