«Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր չի եղել» Լ. Մնացականյան

«Տարբեր տեղերում կարծիք է հնչում, թե իբր Ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի փոխարեն ջուր է եղել, նման բան չի եղել»: Այս մասին նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Բոլոր մեխանիկ-վարորդները հիմա զորացրված են, բանակում չեն, որ ինչ-որ տեղ կաշկանդված լինեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հատ առ  հատ հարցնել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման դեպք երբևէ չի եղել, դա շահարկվում է չգիտեմ ում կողմից, նման բան երբևէ չի եղել»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Ինչ վերաբերում է շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտումներին, Լևոն Մնացականյանն ասել է, որ դրանց նպատակային պատասխան է տրվում:

Պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ չկա որևէ դեպք, որին չարձագանքեն, սակայն լինում են նաև անտեղի կրակոցներ, որոնք մնում են անպատասխան:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Ընդհանուր գնահատականով սահմանին իրավիճակը կայուն է, հանգիստ»:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *