ԿԸՀ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ինֆոգրաֆիկան՝ Sputnik Արմենիայի

Ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *