«Վարկամանիա»

«Վարկամանիան» 21-րդ դարի ծանր հիվանդություներից է: 20 տարուց ավել է, ինչ ավարտվել է 90-ականներիր պատերազմը, և սկսվել են ձևավորվել բանկեր, վարկային կազմակերպություններ և հիմնադրամներ: Այդ 20 տարվա փորձը ցույց է տվել, որ մեր բնակչության մեծ մասը վարկերի պատճառով հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, որի հետևանքով գրավադրված գույքը վարկի դիմաց շուկայականից ցածր գներով պարտավորվում են աճուրդի միջոցով վաճառել: Իսկ դրանից հետո կորցնելով ունեցվածքը և միաժամանակ մնալով բանկային համակարգի սև ցուցակում` զրկվում են վարկ ստանալու հնարավորությունից: Այստեղ օգնության է գալիս Varks.am-ը, որը հիմք չի ընդունում բանկային սև ցուցակը: Այստեղից եզրակացնում ենք, որ Varks.am-ը կամ մեր փրկիչն է կամ կործանիչը:

Ցավալին այն է, որ մեր հայրենիքի պաշտպանների մի մասը հաճախ է հայտնվում Ստեփանակերտի նորաբաց Varks.am-ի հերթերում: Ստեփանակերտում մասնաճյուղ բացելով՝ նրանք օգնել են մեր քաղաքացիներին վարկի համար մինչև Գորիս չհասնելու հարցում, բայց նույն հաջողությամբ օգնում են արդեն իսկ ծանր իրավիճակում գտնվող քաղաքացիներին՝ խրելով ավելի ծանր վիճակի մեջ:

ԱՀ կառավարության կողմից հրապարակած ամենամյա վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տալիս տնտեսական աճ, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու 16 %- ից ավել ՀՆԱ-ի աճ ունեցող երկրում  գնալով ավելանում են Varks.am-ի հերթերը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *