Հայաստանը և Իրանը կյանքի են կոչելու Արաքս գետի վրա ՀԷԿ-ի գաղափարը

Հայաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունները ստեղծել են աշխատանքային խումբ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի նախագծի հարցով։ Այդ մասին «Sputnik Արմենիա»-ի թղթակցին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը։

Դեռ 2006թ.–ից Հայաստանը և Իրանը սկսել են Արաքս գետի վրա երկու ՀԷԿ–ի շինարարությունը։ Շինարարության մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.–ին։ Սակայն շինարարության ծրագրերը ձախողվել են 2012թ.–ին, երբ Եվրամիությունը էմբարգո է սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել է, քանի որ Հայաստանն Իրանից ներդրումների է սպասել։

Ըստ նախնական գաղափարի` Մեղրիի ՀԷԿ հզորությունը պետք է կազմեր 130 մեգավատ և արտադրեր տարեկան մոտ 800 կիլովատ/ժամ (դա 10 տոկոսով ավելի է 2017թ–ին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրականությունից)։

«Քննարկելով այդ հարցերը` աշխատանքային խումբը կորոշի կայանի հզորությունը, ինչպես նաև հիմք կնախապատրաստի տեխնիկական առաջադրանքների և նախագծի համար», – նշել է Գ.Բաղրամյանը։

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *