Ռուսաստանում պատրաստվում են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ գործարկել

ՌԴ շինարարության փոխնախարար Անդրեյ Չիբիսը հայտնել է «Известия» թերթին, որ գերատեսչությունը պատրաստվում է ռուսական քաղաքներում դեմքերը ճանաչող կենսաչափական համակարգ գործարկել:

Նրա խոսքով՝ դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան հարմար է կիրառել հանրային տրանսպորտում՝ երթևեկության համար մեխանիկորեն վճար գանձելու նպատակով: Նա նշել է, որ նախագծի իրականացման համար նախարարությունը կներգրավի չինական ընկերությունների, այդ թվում՝ Huawei-ին: Չիբիսը հավելել է, որ եթե համակարգը բարեհաջող անցնի փորձարկումները, այն կընկնի «սմարթ-սիթի»-ի հիմքում:

«Ինձ որքանով հայտնի է՝ այժմ քննարկում է ընթանում Մոսկվայում նման տեխնոլոգիա ներդնելու առնչությամբ: Ակնհայտ է, որ քարտեր օգտագործելու անհրաժեշտության պատճառով, ուղևորների իջնելու ժամանակը երկարում է»,- նշել  է Չիբիսը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *