Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Այդ մասին նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է ձեռնարկել»՝ տեղեկություն տարածելով Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ:

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ  ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2018թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 25-ից 28-ը մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ՊԲ ավիացիան իրականացնելու է ուսումնամարզական շրջաթռիչքներ, որի նպատակն է կատարելագործել ընդգրկված անձնակազմի հմտություններն ու բարձրացնել նրանց մարտական պատրաստության աստիճանը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *