Ի՞նչ զենքեր է վաճառել Ռուսաստանը Ադրբեջանին

Ռուսաստանը Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառող առաջատար երկրներից մեկն է և ներկայում Ադրբեջանը սպառազինությունների շուկայում Ռուսաստանի Դաշնության հիմնական գործընկերներից է: Այս մասին գրել է ռուսական TASS լրատվական գործակալությունը՝ անդրադարձ կատարելով 2005 թվականից մինչ օրս ռազմատեխնիկական ոլորտում Ռուսատանի և Ադրբեջանի երկրների համագործակցությանը և զենքի մատակարարմանը:

Ըստ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի  (SIPRI) գնահատման՝   2006-2016 թթ. դեպի Ադրբեջան ռուսական սպառազինությունների ընդհանուր ներմուծման մասնաբաժինը կազմել է մոտ 22%:

1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, և մինչև 2005 թվականը Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի մատակարարել:

Լրատվամիջոցը հաջորդաբար ներկայացնում է, թե ՌԴ-ից Ադրբեջանին ինչ զինատեսակներ են մատակարարվել:

2005-2010թթ.  Ադրբեջանը ՌԴ-ից ձեռք է բերել նորագույն ուղղաթիռներ՝

մեկ  MI-172 Մաքսային կոմիտեի համար,

երեք Mi-171B Արտակարգ իրավիճակների նախարարության,

երեք Mi-17-1B ներքին գործերի նախարարության համար:

2008 թ. Արդրբեջանի փրկարարները ստացել են նաև նոր ստեղծված

Be -200ES ռուսական երկկենցաղ ուղղաթիռ, իսկ 2010 թ. երկու Ka-32A ուղղաթիռ:

2007 թ.-ին ՌԴ պաշտպանության նախարարությունից Ադրբեջանը գնել է T-72B մակնիշի 62 տանկ, Brem-1 մակնիշի չորս զրահապատ մեքենա, ինչպես նաև վեց հաուբիցներ «Msta-B» տրամաչափի 152 մմ:

2008-2010 թթ. Ադրբեջանին են մատակարավել 70 BTR-80A արտադրության նոր զրահապատ ավտոմեքենաներ և ռազմական ԿԱՄԱԶ-ներ: 2010 թվականի  պայմանագրով ադրբեջանական կողմը ստացել է «Կոռնետ-Է» հակատանկային համալիրներ:

2009 թ. ստորագրված պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանին են մատակարարվել S-300զենիթա-հրթիռային համակարգին երկու դիվիզիոններ, որոնք հաճախորդը ստացել է 2010-2011թթ.: Գործարքի արժեքը գնահատվել է 300 միլիոն դոլար:

Գործարքների մեծ փաթեթի շրջանակներում՝ կնքված նույն տարիներին, ադրբեջանական կողմը Ռուսաստանի Դաշնությունից 2013-2018 տարիներին ստացել է ցամաքային ուժերի համար նախատեսված զգալի քանակությամբ նոր արտադրության զենք:

Դրանցից են՝

T-90S մակնիշի 100 հիմնական տանկ,

BMP-3 մակնիշի հետևակային զորքերի համար 118 մարտական ​​մեքենա:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *