Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր

Բելառուսն Ադրբեջանին տրամադրել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ՊՆ-ից մանրամասնել են, որ 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը մատակարարվել են Ադրբեջանի ու Բելառուսի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Ադրբեջանին «Պոլոնեզ»-ներ մատակարարելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս ապրիլին: Բելառուսի ռազմական գերատեսչության աղբյուրը Коммерсантъ-ին տված հարցազրույցում պատմել էր, որ պայմանագիրը ենթադրում է Բաքվին հրթիռներ, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ, ռադիոտեղորոշիչ կայաններ ու կառավարման կետ ներառող 10 համալիրի փոխանցում:

Նշենք, որ անկախության տարիներին Բելառուսն Ադրբեջանին ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել: Արդյունքում՝ Ադրբեջանը վերջին տասնամյակներին դարձել է բելառուսական ռազմատեխնիկայի հիմնական սպառողը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *