Սպանել են նախկին «Միսս Բաղդադ»-ին

Իրաքի մայրաքաղաքում կրակել են «Միսս Բաղդադ-2015» Թարա Ֆարեսին: Այս մասին հայտնել է Kurdistan24 հեռուստաալիքը՝ Իրաքի ՆԳՆ-ին հղումով:


«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի համաձայն՝ մոդելին սպանել են սեպտեմբերի 27-ին՝ իր սպորտային մեքենայում: Արձակված երկու փամփուշտներից մեկը դիպել է գլխին, մյուսը՝ կրծքին:


Թարա Ֆարեսն ապրում էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում: Նա նորաձևության բրենդների դեմքն է հանդիսացել: Մոդելի Instagram-յան էջում հայտնվել է նրա սև ու սպիտակ լուսանկարը հետևյալ գրառմամբ. «Մենք խնդրում ենք Ալլահին՝ ներել նրան…»:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *