Ադրբեջանը նոր անօդաչու թռչող սարքի արտադրություն է սկսել

Ադրբեջանը Pegasus 120 նոր անօդաչու թռչող սարքի արտադրություն է սկսել: Նոր անօդաչուն արտադրվում է իսրայելական Aeronautics ընկերության հետ համատեղ՝ Azad Systems ձեռնարկությունում: Այս մասին գրել է «Թրենդ» գործակալությունը:


Pegasus 120-ն ունակ է տեղափոխել մինչև 75 կգ ծանրության ռազմական ու քաղաքացիական նշանակության բեռ՝ մինչև 40 կմ հեռավորության վրա: Անօդաչուն կարող է թռիչք իրականացնել բեռի հետ միասին՝ օդում մնալով 45 րոպե:

Pegasus 120-ը ցուցադրության է հանվել Ադրբեջանում անցկացվող ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրան մասնակցում է 224 ընկերություն՝ աշխարհի 29 երկրից:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *