Պուտինը կարճատեւ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրել է ТАСС-ը:

«Հենց նոր նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Դոդոնի հետ»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք իր այցի հեռանկարները:

«Խոսել են այլ հարցերի շուրջ, օպերատիվ, ընթացիկ հարցերի շուրջ»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսօր ավելի վաղ Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի սկզբում նեղ, այնուհետեւ՝ ընդլայնված կազմերով նիստը:

ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում:

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *