Շուտով Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանը նոր վայր կունենա

Շուտով Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը կտեղափոխվի «Սոֆիա» կենտրոնի երկրորդ հարկ:  1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել էր, գրքային ֆոնդի 70 %-ը՝ ոչնչացել։ Գրադարանը տեղավորվել էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկը, որտեղ, ինչպես նշում են աշխատակիցները, չուներ անհրաժեշտ պայմաններ, անմխիթար վիճակում էր գտնվում, պատերը խոնավացել էին:

Գրադարանը «Սոֆիա» կենտրոն է տեղափոխվել կառավարության ֆինանսավորմամբ: Այն նաեւ ընթերցասրահ կունենա: Նոր գրքերով դեռ չի համալրվել: «Մեզ խոստացել են, որ նոր գրքեր կստանանք»,- ուրախությամբ ասում են աշխատակիցները:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թվականին Ստեփանակերտում ։ 1965 թվականին գրադարանին տրվել է մարզային մանկական գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվան։

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *