Google-ը ցուցադրել է այն ավտոտնակը, որտեղից սկսվել է ընկերության պատմությունը

Որոնողական հսկայի 20-ամյա հոբելյանի առթիվ Google-ն էքսկուրսիա է կազմակերպել Կալիֆոռնիայում գտնվող ավտոտնակում, որտեղ սկսվել է ընկերության պատմությունը: Ընկերության առաջին կենտրոնակայանն ուսումնասիրել հնարավոր է Google քարտեզներում:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը, այնտեղ կարելի է տեսնել ռետրո համակարգիչներ, հիմնադիրների անձնական իրերը: Ավտոտնակը, որում հիմնադրվել է ընկերությունը, պատկանել է Սյուզան Վոյցիչկիին (YouTube-ի գործադիր տնօրենը), ով Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի հետ աշխատել է ընկերության հիմնադրումից ի վեր:

Google Maps ծառայությունը թույլ է տալիս վիրտուալ շրջագայություն իրականացնել ավտոտնակի ներսում, որտեղ պահպանվել է 1998-ի ինտերիերը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *