Գուրգեն Գաբրիելյան 1927-2005

Գուրգեն Գաբրիելյանը ժամանակակից հայ մանկական բանաստեղծական արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ով առաջին հերթին հոգեբան մանկավարժ է. երեխայի հետ խոսում է նրա լեզվով և մանկանը հատուկ պարզությամբ և բարությամբ: Երեխայի ներաշխարհը լավ հասկանալու շնորհիվ գտել էր իր յուրահատուկ ոճը: Գուրգեն Գաբրիելյանը նաև երգիչ-բանահավաք էր: Նա սոսկ գրական մշակ չէր, նա նաև քաղաքական գործիչ էր, արցախյան շարժման տարիներին՝ առաջին գծի զինվոր:

Գուրգեն Գաբրիելյանը ծնվել է 1927 թվականին Խանցք գյուղում (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջան): 1949 թվականին ավարտել է Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը, 1954 թվականին՝ Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1940-1950 թվականներին աշխատել է Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1950-1960 թվականներին ուսուցչություն է արել Սզնեք գյուղի յոթնամյա դպրոցում: 1960 թվականին եղել է Ստեփանակերտի ժողովրդական ստեղծագործության մարզայի տան տնօրենը, 1963-1966 թվականներին՝ ԼՂԻՄ մարզխորհրդի մշակութային վարչության պետ, 1966-1971 թվականներին՝ ռադիոհաղորդումների կոմիտեում խմբագիր, 1971-1974, 1978-1988 թվականներին՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնի վարիչ, 1974-1976 թվականներին՝ Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն:

Սերո Խանզադյանը գրել է. «Քո կերպարները ուժեղ, արի փոքրիկներ են, վաղվա մեր կյանքի սյուները: Դու տեսնում ես մարդկային հոգու գեղեցիկը, լուսավորը, պիտանին: Դու ազնիվ բարոյականության ուսուցիչ ես և քո հրաշալի պոեզիայով օգնում ես մանուկ ու պատանի ընթերցողներին՝ ճանաչելու-սիրելու կյանքը, կյանք արարելու»:

1988-2005թթ. նա հրատարակել է 13 անուն գիրք: Դրանցից են «Աստղաշենի աստղերը», «Արցախյան խոհանոց», «Կապույտ երակ», «Աստծո տունը», «Արցախյան նվագարան» և այլն:

Արցախյան շարժման հենց առաջին օրերիրց Գ. Գաբրիելյանը հյուսել է հայրենասիրական իր ոգեշունչ երգերը:

Մեծ է բանաստեղծի ծառայությունը ղարաբաղյան ժողովրդական երգերի մշակման ու տարածման գործում: Նշենք, օրինակ «Ղարաբաղի հորովելը», որտեղ հայ մարդը իր տառապանքները խեղդում է հորովելի ելևէջներում՝ ոչ մի վայրկյան չկորցնելով հույսը լուսավոր վաղվա, ճշմարտության և արդարության հաղթանակի հանդեպ:

«Երգ երգոց» հաղորդման մեջ հաղորդավար Խորեն Լևոնյանը անդրադառնալով Գուրգեն Գաբրիելյանին՝ նշել է. «Նա գրել է առանց կուրծք ծեծելու, առանց ուրիշներին իր ցավն ի ցույց դնելու, գրել է ճշմարիտ մտավորականի պես, ճշմարիտ հայրենասերի պես, մարդկանց տալով ոչ թե ցավը, այլ ցավից ծնված լույսը։ Մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը հայ մանուկի բարեկամն ու ծով բարություն սփռող ուսուցիչն է։

Գուրգեն Գաբրիելյանի ամեն մի երգը մի Արցախ է, պարզ՝ իր հայրենիքի մարդկանց պես, բաց ու ազնիվ Արցախ է։ Արվեստագետն իր ամբողջ կյանքով ու ստեղծագործությամբ որոնեց իր երազած Արցախը, կանգնեց Արցախյան շարժման շարքերում, իր ազնիվ ձայնը միացնելով բազմահազար հայրենակիցների ձայնին։  Այսօր տարիների հեռվից նրան ճանաչողները կարող են ասել, որ նա ինքը հենց Արցախն է, որ կա նրա նվիրյալ երգիչը, համեստ մշակն ու ոգեղեն ջահը։ Ջահ, որի լույսը ծագել է իր հայրենի Արցախ աշխարհից, և շատ կուզենայինք, որ այսօր հասներ բոլոր հայ մարդկանց սրտերին»:

Նույն շենքում, որտեղ Գաբրիելյանն է ապրել, հենց այդ շենքի պատին հետագայում հուշաքար են կառուցել:

Գուրգեն Գաբրիելյանի մեջ ամբարված էին մեր ժողովրդական երգն ու տաղը, երաժշտությունը, հումորը, արարելու անսպառ կարողությունը:

 

News.tut.am

 

 

Комментарии:

One thought on “Գուրգեն Գաբրիելյան 1927-2005

  • 02.11.2018 at 15:07
    Permalink

    Hey. I sent a screenshot. Did you get it?

    Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *