Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են ռազմանավեր կառուցել

Թուրքական նավաշինական Dearsan գործարանը մտադիր է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ չորս ռազմանավ կառուցել: Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է գործարանի մենեջեր Սերվեթ Բիլգինը:

Նա մանրամասնել է, որ տվյալ հարցի շուրջ Ադրբեջանի կառավարության հետ բանակցություններ են անցկացվել: Դրանց շրջանակում Բաքվին ներկայացվել է չորս նախագիծ:

«Բացի այդ, տվյալ հարցը քննարկվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ: Եթե կողմերը համաձայնության գան, մենք ձեռնամուխ կլինենք Ադրբեջանում նավերի համատեղ կառուցմանը»,-ասել է Բիլգինը:

Նա նաև մանրամասնել է, որ նավերը կառուցվելու են՝ հաշվի առնելով Կասպից ծովի առանձնահատկություններն ու տարածաշրջանի պետությունների ուժերի հավասարակշռությունը:

Հայտնի է, որ նախագիծն արդեն ներկայացվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *