«Մեսսիին խորհուրդ կտայի չվերադառնալ ազգային թիմ».- Մարադոնա

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատմել է, թե ինքն ինչ խորհուրդ կտար ազգային թիմի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին.

«Նրան խորհուրդ կտայի չվերադառնալ ազգային թիմ: Արգենտինայի Մ15 տարեկանների հավաքականը պարտվում է, և դա Մեսսիի մեղքն է:

Առաջնությունում «Ռասինգը» մրցում է «Բոկա Խունիորսի» հետ, և մեղավոր է Մեսսին: Նրան միշտ մեղադրում են և ամեն ինչում: Ես կասեի` «Լեո, մի՛ վերադարձիր: Ե՛կ տեսնենք, թե նրանք ինչպես կհաղթահարեն այդ իրավիճակը»,- հաղորդել է «FourFourTwo»-ն:

Արգենտինայի հավաքականի կազմում վերջին հանդիպումը Մեսսին անցկացրել է աշխարհի 2018 թվականի առաջնությունում:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *