Հայազգի մարզիկը հերթական հաղթանակն է տոնել

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի մարզիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ամիրջանյանը հերթական հաղթանակն է տոնել: Նա հաղթել է Վալենսիայում կայացած Mix fight k-1 հեղինակավոր մրցաշարում:

«Սա իմ երկրորդ պայքարն է այստեղ և երկրորդ հաղթանակը: Ես պայքարել եմ հանուն իմ երկրի՝ Հայաստանի»,- ասել է Ալբերտ Ամիրջանյանը, հավելելով, որ մարզվում է նույնպես հայկական՝ «LION HEART» ակումբում, որը գտնվում է Մոսկվայում:

Նշենք, որ Ալբերտ Ամիրջանյանը 2017 թվականից հանդես է գալիս հայկական դրոշի ներքո: Մինչ այդ ներկայացնում էր Ռուսաստանը:

News.tut.am

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *