Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում առաջին անգամ գոլ չի խփել

Մադրիդի «Ռեալը» ԲԿՄԱ-ի հետ խաղում (0:1) ավարտել է 29 խաղից բաղկացած շարքը, որոնցում թիմը գոլեր է խփել Չեմպիոնների լիգայում:

Վերջին անգամ` մինչև բանակայինների հետ խաղը, իսպանական ակումբը չի կարողացել գոլ խփել «Մանչեսթեր Սիթիի»-ին 2015/16 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղում, որն ավարտվել է 0:0 հաշվով:

ԲԿՄԱ-ի հետ խաղում «Ռեալը» 26 հարված է կատարել, որից միայն 3-ն է ընթացել դարպասի ուղղությամբ:

Այս խաղից հետո «Ռեալը» 3 միավորով զբաղեցնում է G խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` մեկ միավորով զիջելով առաջատար ԲԿՄԱ-ին:

Երրորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա չեխական «Վիկտորիա Պլզեն» թիմի հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Մադրիդում:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *