Ի՞նչ խորհրդավորություն ունի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկուղային սենյակը

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին  Շուշի քաղաքի հպարտությունն է և նրա մայր տաճարը: Այդ մոնումենտալ կառույցը ներդաշնակորեն ձուլվում է շրջապատի միջավայրի հետ:

Այն կառուցվել է 1868-1887 թթ.-ին և հայկական լեռնաշխարհի երբևէ կառուցված եկեղեցական-ճարտարապետական գլուխգործոցներից մեկն է: Արցախի երկրորդ հոգևոր կենտրոնն է Գանձասարից հետո:

 

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց և զանգակատնից: Հատկապես ուշագրավ է Աստծո քանդակը հարավային պատին: Եկեղեցուց արևմուտք տեղավորված է եռահարկ զանգակատունը, որի վրա կանգնեցված են փող հնչեցնող հրեշտակների արձանիկներ:

 

Զանգակատան կառուցման մասին առկա են բազմաթիվ արձանագրություններ, որոնցից մեկի համաձայն այն կառուցվել է Ղազանչի գյուղից Գաբրիել Հովսեփյան-Բադիրյանցի հիշատակին:

Եկեղեցու նկուղային սենյակներից մեկը հայտնի է մի խորհրդավոր երևույթով: Դա ընդամենը մի կիսագնդաձև սենյակ է, սակայն ունի շատ հետաքրքիր ակուստիկ հատկություններ: Երբ կանգնում ես նրա կենտրոնում` առաստաղի վրա արված անցքի տակ, քո ձայնը անհամեմատ ավելի բարձր է լսվում, սակայն մեկ մետր կողքի վրա կանգնած մարդու համար այդպես չէ, նա հասարակ ձայն է լսում: Առավել ևս շատ հետաքրքիր է լինում երբ սկսում ես երգել այդ անցքի տակ:

 

 

Այդ սենյակը օգտագործվում էր ժամերգության համար. քահանաները բարձր լսելով իրենց ձայնը կարողանում էին ավելի ճիշտ հնչեցնել երաժշտությունը:

Բացի բարձր ձայնից սենյակն ունի մեկ այլ հատկություն ևս: Եթե երկու հոգի կանգնի տրամագծորեն հակառակ կետերում, ապա մեկն ու մեկի շատ ցածր ասածը  մյուսը շատ լավ կլսի, բայց սենյակում գտնվող այլ անձիք ոչինչ չեն լսի:

 

 

1980թ.-ի մարտին՝Մուսավաթական Ադրբեջանի կողմից Շուշիի հայության կոտորածից հետո, եկեղեցին չի գործում: Ադրբեջանի իշխանության տակ գտնվելու մոտ 70 տարիների ընթացքում կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները, իսկ տաճարը ծառայել է որպես ամբար, ապա՝ավտոտնակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Արցախյան ազատամարտի տարիներին այն ծառայում էր Ստեփանակերտը և շրջակայքը ռմբակոծելու համար և որպես Գրադ համալիրի պահեստ:

1992թ. Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին՝ որպես հոգևոր կենտրոն, սկսում է գործել:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *