Փաշինյանը առաջարկում է Աշոտյանին հատ-հատ հրապարակել դեպքերը

Իրականությանը չի համապատասխանում այն, որ հոկտեմբերի 2–ի երեկոյան  ԱԺ–ի դիմաց տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում միջադեպեր են եղել, մեքենաներ են վնասվել, ապակիներ են ջարդվել ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա առաջարկում է, որ պարոն Աշոտյանը հատ-հատ հրապարակի դեպքերը, որպեսզի ոստիկանությունը դրանք հետաքննելու հնարավորություն ունենա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3–ի ԱԺ–ում տեղի ունեցած կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ասել էր, որ հանրահավաքի ժամանակ ցուցարարները վնասել են ավտոմեքենաներ։

News.tut.am

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *