Նաիրուհի Ալավերդյան

Ծնվել է 1941թ. հունիսի 25-ին, Ստեփանակերտում: Գրող, թատերագետ Իսահակ Ալավերդյանի դուստրն է: Նաիրուհին իր հարցազրույցներից մեկում խոստովանում է, որ ամենից շատ հայրիկին է սիրել, բայց խորհրդատուն մայրն է եղել:

«Հայրս երբեք ինձ նկատողություն չէր անում, մայրս էլ ուղղություն էր ցույց տալիս»:

1968թ. ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը, 1980թ.՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1958թ-ից եղել է Արցախի երգի-պարի անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978թ-ից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի:

«Կյանքիս ամենամեծ սխալն այն էր, որ նստել եմ այդ մեքենան ու գնացել վթարի ենթարկվել, ինձ վնասել»: Բայց երգչուհին չի հուսահատվել, նորից ուժ է գտել մայրիկի շնորհիվ:

«Նաիրիկ, մաման մատաղ, ժողովուրդը քեզ շատ է սիրում, դու իրավունք չունես հուսահատվես: Պետք է լավանաս, գաս երգես, մարդիկ քեզ սպասում են»,- գրում էր մայրը Նաիրուհուն ուղարկած նամակներում:

Արցախյան պատերազմի տարիներին Ն. Ալավերդյանը ազատամարտիկների կողքին էր գտնվում, իր երգերով քաջալերում էր նրանց:

«Երբ պատերազմը սկսվեց, ես 14 երաժիշտ ունեի, նրանցից չորսն էին մնացել. տասը կռվի դաշտում էին: Նրանց շնորհիվ ես երգեցի 55 համերգի ընթացքում»:

Երգացանկում են ունեցել է ԱՊՀ և արտասահմանյան ժողովրդական երգեր: Հյուրախաղերով ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում և այլուր:

«Արցախից դուրս էինք գալիս՝ մտածելով, որ ամեն տեղ պետք է օրինակելի լինենք, որովհետև Արցախն ենք ներկայացնում: Շատ երկրներում նույնիսկ Արցախի մասին չգիտեին: Մեր արվեստով մենք պրոպագանդում էինք: Նույնիսկ բեմից բացատրում էինք՝ ովքեր ենք, որտեղից ենք եկել, պատմում էինք մեր հերոսներին մասին»:

1982թ. արժանացել է Ադրբեջանի, 2000թ.՝ Արցախի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

News.tut.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *