Կոլորադո նահանգի մայրուղիներից մեկում Սարդարապատի հերոսամարտի ցուցանակներ են տեղադրել

ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մայրուղիներից մեկի վրա տեղադրել են Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված ճանապարհային ցուցանակներ:

Ցուցանակների բացման արարողությանը ներկա են եղել նահանգից ընտրված կոնգրեսականներ, պաշտոնատար անձինք, տեղի հայ համայնքի և եկեղեցու ներկայացուցիչներ, հաղորդել է Asbarez-ը:

Մայրուղին Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ անվանակոչելու որոշումը կայացրել են 2018թ. ապրիլին՝ Կոլորադոյի նահանգային սենատի ու Ներկայացուցիչների պալատի անդամները: Սակայն բուն նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Կոլորադոյի թևին:

News.tut.am

 

Комментарии:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *